39182 դիտում
09:35 27-12-2016
2017 թվականի հունվարի 1-ից ավտոմեքենաների ներկրումը խիստ դժվարացվելու է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական լրատվամիջոցները լեցուն են 2017 թվականի հունվարի 1-ից հետո դեպի Ռուսաստան ավտոմեքենաների ներկրման նոր կարգի վերաբերյալ հրապարակումներով։ Ըստ այդմ, ավտոմեքենաների ներկրումը խիստ դժվարացվելու է: Բայց ամենաուշագրավն այն է, որ բոլոր լրատվամիջոցները նշում են, թե նոր կարգը տարածվում է նաև ԵՏՄ անդամ այլ պետություններ մեքենա ներկրելուն։ Այսինքն, այդ նույն դժվարությունները վերաբերում են նաև մեզ։ Ըստ հրապարակումների, ԵՏՄ տարածք ներմուծվող ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն «ԷՌԱ ԳԼՈՆԱՍ» համակարգով, որով վթարված մեքենաների վարորդները կարող են արբանյակային կապի միջոցով համապատասխան ծառայություններին հայտնել վթարի մասին։
Բացի այդ, ԵՏՄ տարածք ներմուծվող ցանկացած մոդելի մեքենա պետք է անցնի «Քրաշ թեսթ», ինչի համար համապատասխան լաբորատորիայում այդ մոդելից երեք օրինակ պետք է ենթարկվի ուղիղ և կոդային ուժեղ հարվածների, ինչպես նաև անցնի թեսթ «շուռ գալու» սցենարով։ Ռուսական ԶԼՄ-ներում առկա այս հրապարակումներում նշված պնդումների վերաբերյալ հարցում ենք ուղարկել կառավարությանը և առաջիկայում սպասում ենք դրա պատասխանին, թե արդյոք նշված սահմանափակումը տարածվո՞ւմ է նաև դեպի Հայաստան մեքենաների ներկրմանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2265 դիտում
23:54 08-11-2019
2019 թվականին 2017-ի համեմատ փայտածուխի ներկրումը Հայաստան աճել է ավելի քան 500 տոկոսով
3415 դիտում
23:19 18-08-2014
Ռուսաստանը պատրաստվում է արգելել արևմտյան ավտոմեքենաների ներկրումը
1282 դիտում
17:40 11-09-2014
Հնարավոր է՝ ՌԴ-ն սահմանափակի եվրոպական ավտոմեքենաների ներկրումը
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը