211652_close_icon
views-count3439 դիտում article-date 23:19 18-08-2014

Ռուսաստանը պատրաստվում է արգելել արևմտյան ավտոմեքենաների ներկրումը

Ի պատասխան արևմտյան երկրների պատժամիջոցների ՌԴ կառավարությունն իր կողմից կսահմանի հավելյալ պատժամիջոցներ: Ինչպես գրում է ռուսական «Ведомости» պարբերականը, սննդամթերքի ներկրման արգելքից հետո Մոսկվան կարող է արգելել նաև արդյունաբերական արտադրանքի ներկրումը: Մասնավորապես, թերթի հաղորդմամբ, խոսքը ավտոմեքենաների, դեղորայքի և բժշկական սարքավորումների մասին է, ինչի վերաբերյալ համապատասխան որոշումն արդեն ուղարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նմանատիպ նյութեր