211652_close_icon

Հնարավոր է՝ ՌԴ-ն սահմանափակի եվրոպական ավտոմեքենաների ներկրումը

views-count1375 դիտում article-date 17:40 11-09-2014
Արևմուտքի նկատմամբ ՌԴ-ի պատասխան պատժամիջոցների երկրորդ փաթեթը կարող է սահմանափակել ավտոմեքենաների ու թեթև արդյունաբերության մի շարք ապրանքների ներկրումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովին: Փաստորեն, այսպիսով հաստատվել են ավելի վաղ մամուլում հրապարակված այն լուրերը, համաձայն որոնց կարգելվի եվրոպական մեքենաների ներկրումը: Բելոուսովը նկատել է, որ պատասխան պատժամիջոցները ոչ թե կվնասեն, այլ՝ աջակցեն հայրենական արտադրողներին: Նա հույս է հայտնել, որ ամեն դեպքում Արևմուտքում կգերակայի առողջ մտածելակերպը, և իրենք հարկադրված չեն լինի ձեռնարկել պատասխան միջոցներ:

Նմանատիպ նյութեր