211652_close_icon
views-count31957 դիտում article-date 22:09 25-12-2016

Խոշոր հրդեհ Վայոց Ձորի մարզում․ հրշեջներն ու քաղաքացիները Վայք քաղաքում կանխեցին խոշոր հրդեհի լայնածավալ տարածումը․ վնասվել է 2 տուն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է տեղի ունեցել Վայք քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, իսկ հետո նաև թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Տեղում հրշեջների աշխատանքը ղեկավարել է Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության պետ՝ փրկարարական ծառայության փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը։ Հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները կարողացել են միահամուռ ուժերով նախ կանխել կրակի տարածումը՝ հակառակ դեպքում այն կտարածվեր մի քանի տների վրա, իսկ հետո մեկուսացնել կրակը։ Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը և ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով պարզվում է 2 վնասված տների սեփականատերերի ինքնությունը, ինչպես նաև հրդեհի պատճառները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Տիգրան Մազմանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր