Լոռու մարզում հրշեջ-փրկարարները կանխեցին Վազ 21010 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի տարածումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լառու մարզային փրկարարական վարչության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Շնող գյուղում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հերթափոխի պետ Վահագն Սիմոնյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Շնող գյուղի բնակիչ Գեղամ Մաշինյանին պատկանող Վազ 21010 մակնիշի 32 LO 633 համարանիշի ավտոմեքենայում:
Փրկարարները նախ կանխել են ավտոմեքենայում առաջացած հրդեհի տարածումը, որից հետո մարել են կրակը, հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի