11093 դիտում
23:09 25-12-2016
Առաջին անգամ «Նյուտոնի խնձորի» մասին հիշատակել է նրա կենսագիր Ուիլյամ Սթյուքլին՝ «Հուշեր Նյուտոնի կյանքի մասին» գրքում
Տիեզերական ձգողականության օրենքը Նյուտոնը հայտնագործել է 1686 թ.։ Գալիլեյին գրած նամակում նա ասում է, որ դեպի Արեգակն ունեցած մոլորակների ձգողականության ուժը հակադարձ համեմատական է նրանց հեռավորության քառակուսուն։ Նույնը կարելի է ասել Լուսնի և Երկրի մասին։
Կա հայտնի լեգենդ այն մասին, որ ձգողականության օրենքը Նյուտոնը հայտնագործել է ծառի ճյուղից ընկնող խնձորին նայելով։ Առաջին անգամ «Նյուտոնի խնձորի» մասին հիշատակել է նրա կենսագիր Ուիլյամ Սթյուքլին 1752 թ. հրատարակված «Հուշեր Նյուտոնի կյանքի մասին» գրքում։
Ճաշից հետո բացվեց տաք եղանակ և մենք դուրս եկանք այգի և թեյ էինք խմում խնձորենիների ստվերում։ Նա (Նյուտոնն) ինձ ասաց, որ գրավիտացիայի միտքն իր գլխում ծագել է, երբ ճիշտ այսպես նստած է եղել ծառի տակ։ Տեսնելով ծառից հանակարծակի ընկնող խնձորը, նա մտածում է. «Ինչու՞ են խնձորները միշտ ընկնում երկրին ուղղահայաց»։
Գիտնականի արած այս և մյուս հայտնագործություններից շատերը հրապարակվել են դրանք արվելուց 20-40 տարի հետո. Նյուտոնը չէր վազում փառքի ետևից։ 1670 թ. նա գրում է Ջոն Քոլինզին. «Ես փառքի մեջ ոչինչ ցանկալի չեմ տեսնում, եթե նույնիսկ կարողանայի այն վաստակել։
Հնարավոր է, որ դրա շնորհիվ կմեծանար իմ ծանոթների քանակը, սակայն, դա հենց այն բանն է, ինչից ես ամենաշատն եմ խուսափում»։
Նմանատիպ նյութեր
3707 դիտում
11:52 30-08-2016
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսին և բարերար Ասո Տավիտյանին
11887 դիտում
19:20 21-03-2018
Սթիվեն Հոքինգի աճյունը կամփոփվի Իսահակ Նյուտոնի և Չարլզ Դարվինի գերեզմանների կողքին
Այս բաժնից
1087 դիտում
12:18 04-01-2025
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
1978 դիտում
21:28 03-01-2025
Մալենան աչքի է ընկել հերթական ոճային կերպարով