211652_close_icon
views-count3689 դիտում article-date 11:52 30-08-2016

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսին և բարերար Ասո Տավիտյանին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վաշինգտոնի Կարնեգի հաստատության նախագահ, ԱՄՆ պետքարտուղարի նախկին առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսին և Տավիտյան հիմնադրամի ղեկավար, բարերար Ասո Տավիտյանին։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության հեռանկարներին։ Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Նմանատիպ նյութեր