Լուիս Էնրիկեն Եվրոպայում ամենավարձր աշխատավարձ ստացող մարզիչն է
Ֆրանսիական L’Equipe պարբերական հրապարակել է Եվրոպայի ամենաբարձր աշխատավարձ ստացող մարզիչների վարկանիշը:
Ցուցակը գլխավորում է Լուիս Էնրիկեն («Բարսելոնա»), որը հարկերը հանած, ստանում է ամսեկան 1,56 մլն եվրո:
Առաջին եռյակում են նաև Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի», 1,48 մլն) և Ժոզե Մոուրինյո («Մանչեսթեր Յունայթեդ», 1,36):
Ուշագրավ է, որ «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանը ամսեկան 449 հազար եվրո աշխատավարձով զբաղեցնում է ընդամենը 9-րդ տեղը: