Լուիս Էնրիկեն` «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի թեկնածու
«Բարսելոնա»-ի նախկին խաղացող Լուիս Էնրիկեն, ով ներկայումս հանդիսանում է իսպանական «Սելտա»-ի գլխավոր մարզիչը, ամենայն հավանականությամբ ամռանը կգլխավորի կատալոնյան ակումբը, հայտնում է Sport.es-ը:
Հայտնվում է, որ «Բարսելոնա»-ն հրաժարվել է «Ատլետիկ»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեի թեկնածությունից: Որպես խաղացող Լուիս Էնրիկեն կատալոնյան ակումբի կազմում հանդես է եկել 1996-2004 թթ ընկած ժամանակահատվածում, իսկ 2008-2011 թթ գլխավորել է ակումբի երկրորդ թիմը: