Պաշտոնական. Լուիս Էնրիկեն` «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ
«Բարսելոնա»-ն իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է Լուիս Էնրիկեին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին կուրը: Այդպիսով իսպանացին մասնագետը կատալոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Տատա Մարտինոյին, ով մրցաշրջանի ավարտից հետո հրաժարական էր տվել:
Լուիս Էնրիկեն, որպես խաղացող «Բարսելոնա»-ում հանդես է եկել 1996-2004 թթ ընկած ժամանակահատվածում: Հիշեցնենք, որ «Սելտա»-ի նախկին մարզիչը 2008-2011 թթ ընկած ժամանակահատվածում մարզել է «Բարսելոնա»-ի երկրորդ թիմը: