Բելգիացիների մեծ մասը սթրեսի մեջ է հայտնվում սուրբծննդյան տոներին. հարցում
Deniere heure-ը հարցում է անցկացրել Բելգիայի քաղաքացիների շրջանում, որով էլ պարզվել է, որ բնակչության մեծ մասն իսկական սթրես է ապրում սուրբծննդյան գնումների հետ կապված, հղորդում է ria.ru-ն։
Հարցումը ցույց է տվել, որ քաղաքացիներին մեծապես նյարդայնացնում են երկար հերթերը խանութներում (68%), այլ գնորդներին՝ այս կամ այն ապրանքի բացակայությունը (63%),։
Հարցվածներից յուրաքանչյուր հինգերորդը գտնում է, որ խանութներում այդ օրերին վաճառողների պակաս է լինում, ևս 13%-ը դժգոհ է մնում սպասարկող անձնակազմի անհամբերատարությունից կամ վատ տրամադրությունից, 35%-ը գերադասում է ամանորյա սեղանի պատրաստությունը վստահել տան անդամներին։
Վիճակագրության տվյալների համաձայն՝ Բելգիայում Սուրբ Ծնունդը նշում է երկրի բնակչության 89%-ը, իսկ Նոր Տարին՝ 77%-ը։