211652_close_icon
views-count2691 դիտում article-date 15:37 17-12-2016

British Airways-ի ուղեկցորդները սուրբծննդյան տոներին գործադուլ են հայտարարելու

Դեկտեմբերի 25-ին և 26-ին բրիտանական British Airways ավիաընկերության չվերթները սպասարկող աշխատակիցները գործադուլ կհայտարարեն՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում։ Այդ մասին հայտնել է բրիտանական Unite արհմիությունը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ առաջիկա 3 օրերին կհրապարակվի թռիչքների ցուցակներում փոփոխությունների մասին տեղեկատվությունը։ Ընկերությունում հայտնել են, որ գործադուլը, սակայն, ոչ մի կերպ չի ազդի չվերթների վրա, որոնք կիրականացվեն Լոնդոնի Գատվիք, Լոնդոն-Սիթի և Սթանսթեդ օդանավակայաններից։ Ըստ ցուցարարների՝ ընկերության ղեկավարությունը 2010 թվականին կնքած պայմանագրով խոստացել էր, որ 4000 աշխատակիցների աշխատավարձը կբարձրացնի ամսական մինչև 21000-25000 ֆունտ ստեռլինգ (26,6-31.7 հազար դոլար), սակայն այդպես էլ չի կատարել խոստումը։ Ներկա պահին նրանց աշխատավարձը կազմում է ամսական մոտ 12.000 ֆունտ ստեռլինգ։

Նմանատիպ նյութեր