211652_close_icon
views-count48470 դիտում article-date 10:10 24-12-2016

Արտակարգ դեպք Արարատի մարզում. Էլեկտրոցանցի «սրտացավ» աշխատակիցները անհիմն պատճառով ձմռան այս ցրտին անջատել են միայնակ ապրող 90-ամյա տատիկի հոսանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն17-րդ երեկոն է, որ առանց էլեկտրական հոսանքի է դիմավորում Արարատի մարզի Արարատ գյուղի բնակչուհի, 90-ամյա Արշալույս տատիկը, ով ապրում է միայնակ, որդուց առանձին, ցուրտ և մութ իր տանը: Նրան ամեն առավոտ տաք կերակուր և դեղորայք է բերում որդին՝ Արարատ քաղաքում բնակվող 65-ամյա Օնիկ Բարսեղյանը, իսկ մյուս որդին՝ 49-ամյա Ռոբերտ Բարսեղյանը, ունի առողջական խնդիրներ և գտնվում է հոգեբուժարանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 7-ին, երբ Օնիկը հերթական առավոտ այցելած է լինում մայրիկին՝ տեսակցության, տան դուռը թակում են էլեկտրոցանցի աշխատակիցները և խնդրում դուրս գալ փողոց: Նրանք հոսանքի լարերի վրա ցույց են տալիս, որ իբր լարանցում կա, և իբր Օնիկը հոսանք է գողանում: Վերջինս ասում է, որ դա արել է իր հոգեկան խնդիրներ ունեցող եղբայրը, ում անցած ամռանն է ինքը մի քանի օրով բերած լինում, և այն բնավ էլ այն չէ, ինչ իրենք մտածում են: Երբ արդեն Օնիկը գնում է տանից և մոտ 2 ժամից կրկին վերադառնում, նկատում է, որ տան հոսանքը անջատված է, ինչից հետո հասկանում է, որ էլեկտրոցանցի աշխատակիցները իրենց հետ են տարել Էլեկտրական հոսանքի հաշվիչ սարքը, որպեսզի բաժանորդի վրա տուգանք նշանակեն: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում Օնիկն ասաց, որ խնդրի լուծման նպատակով դիմել է համապատասխան մարմիններին, սակայն՝ ապարդյուն: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր