7428 դիտում
22:45 30-01-2015
Երեւանում ապրող 11 հոգանոց ընտանիքի հոսանքը պարտքերի պատճառով անջատել են. նրանց փոքրիկը 4 ամսական է. մայրը հայտնվելով անելանելի վիճակում՝ խնդրում է օգնության ձեռք մեկնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի Սիլիկյան թաղամասի 7 փողոցի 103/3 տանը բնակվող Մխիթարյանների ընտանիքի հոսանքը այսօր` հունվարի 30-ին, պարտքերի պատճառով անջատել են:
Նրանց փոքրիկը 4 ամսական է եւ չի համակերպվում մթության ու ցրտի հետ:
Հայտնվելով անելանելի վիճակում [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին է դիմել նույն հասցեի բնակիչ, 8 երեխաների մայր, 34-ամյա Աստղիկ Մխիթարյանը եւ հայտնել, որ ընտանիքը բաղկացած է 11 հոգուց, որից 8-ը անչափահաս երեխաներ են, իսկ ամենափոքրը 4 ամսական Տաթևիկն է:
Նրանք այդ տանը բնակվում են ժամանակավոր, իրենց սեփական տունը չունեն և բարի մարդիկ առաջարկել են բնակվել այդ տանը:
Դեկտեմբեր ամսվա հոսանքի վարձը կազմել էր 56 000 դրամ, որից բարերարները վճարել էին 21 000 դրամը, իսկ 35 000 դրամը ընտանիքը պարտք էր մնացել:
Սակայն այսօր` հունվարի 30-ին նրանց էլեկտրացանցի տեսուչը ում անունը Արտավազդ է եկել և անջատել է հոսանքը, ասելով թե պետը հրամանա տվել, գնացեք պարտք արեք բերեք և վճարեք, չեմ միացնելու:
Բազմազավակ ընտանիքը տաքանում էր հոսանքով և այժմ մութ սենյակում 11 հոգով նստած են և չգիտեն ինչ անեն:
Ընտանիքը ամսական ստանում է 76 հազար դրամ նպաստ, իսկ երեխաների հայրը աշխատում է տաքսու վարորդ և մի կերպ է հոգում ծախսերը:
Նույնիսկ ամենափոքր՝ 4 ամսական Տաթևիկի կաթը, չեն կարողանում տաքացնել:
Ընտանիքը դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի օգնության ձեռք մեկնեն իրենց:
Բարեգութ մարդիկ կարող են իրենց օգնությունն առաջարկել այդ ընտանիքին՝ զանգահարելով 077 58 33 51 հեռախոսահամարով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+