211652_close_icon
views-count2164 դիտում article-date 12:47 24-12-2016

Շոտլանդիային վրա է հասել «Բարբարա» փոթորիկը

Շոտլանդիային վրա է հասել «Բարբարա» փոթորիկը, ինչի հետևանքով անջատվել է էլեկտրականությունը, խափանվել տրանսպորտային երթևեկությունը, ինչպես նաև փակվել են ուսումնական հաստատություններ, հայտնում է BBC-ն։ Քամու արագությունը շոտլանդական կղզիներից մեկում հասել է ժամում 146 կմ-ի։ Նախօրեին երկրում փակվել է 120 դպրոց, որոշ շրջաններում դադարեցվել է գնացքների ու ավտոբուսների աշխատանքը, հետաձգվել լաստանավերի երթևեկությունը մոտակա կղզիներից։ Սթորովեյի օդանավակայանում չեն կարողացել վայրէջք կատարել 2 օդանավեր և ստիպված են եղել այլ օդանավակայանում կատարել վայրէջքը։ Շոտլանդիայի շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը հայտնել է որոշ վայրերում հեղեղումների մասին և նախազգուշացրել նոր հնարավոր հեղեղումների մասին։ «Բարբարա» փոթորիկը ևս 3 օր կթևածի Շոտլանդիայում, ինչից հետո կնահանջի։

Նմանատիպ նյութեր