211652_close_icon
views-count1103 դիտում article-date 12:02 06-06-2014

Օբաման կոչ է արել Շոտլանդիային մնալ Մեծ Բրիտանիայի կազմում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Շոտլանդիայի բնակիչներին քվեարկել Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու դեմ, հայտնում է Telegraph֊ը։ Համապատասխան հայտարարությունը Օբաման արել է Բրյուսելում Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ մամլո ասուլիսի ժամանակ։ «Մենք խորապես շահագրգռված ենք, որ մեր մերձավոր դաշնակիցներից մեկը մնա ուժեղ, հուսալի, միասնական ու արդյունավետ գործընկեր»,- ընդգծել է Օբաման։ ԱՄՆ֊ի նախագահի կարծիքով, Շոտլանդիայի բնակիչները ճիշտ ընտրություն կանեն ր կմնան Մեծ Բրիտանիայի կազմում։

Նմանատիպ նյութեր