Իր կազմում մնալու պարագայում Մեծ Բրիտանիան առաջարկել է մեծ ինքնավարություն հատկացնել Շոտլանդիային
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնն առաջարկել է մեծ ինքնավարություն հատկացնել Շոտլանդիային, եթե առաջիկա հանրաքվեի արդյունքներով նա մնա Միացյալ թագավորության կազմում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Օսբորնը պատրաստ է ներկայացնել կոնկրետ պլան, որը կապահովի Շոտլանդիայի նոր լիազորությունները:
Նա խոստացել է համապատասխան պլանը ներկայացնել առաջիկա օրերին` ընդգծելով, որ փոփոխությունները կառնչվեն հարկահավաքության ու սոցիալական ապահովման ոլորտներին: