Ժոզե Մոուրինյոն քննադատել է ԱՊԼ-ի խաղային ժամանակացույցը
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է ԱՊԼ-ի ամանորյա հանդիպումների ժամանակացույցը:
«Որոշ թիմերի մոտ խաղային գրաֆիկը շատ խիտ է, բայց ոչ` բոլորի մոտ: Ուսումնասիրեք ժամանակացույցը, որոշ թիմերի մոտ դա այնքան էլ խիտ չէ:
Դատելով ամեն ինչից, ժամանակացույցն այնպես է կազմված, որպեսզի մի մասին հանգիստ տրվի, մյուսների առջև պրոբլեմներ ստեղծեն:
Մենք արդեն սովոր ենք դրան, քանի որ խաղում ենք Եվրոպայի Լիգայում, իսկ այդ մրցաշարը շատ գլխացավանք է պատճառում: Մենք սա գիտենք, «Սաութհեմփթոնն» էլ գիտի: Շուտով «Տոտենհեմն» էլ դրա հետ խնդիրներ կունենա», ասել է Մուորինյոն: