Լավագույն ավանդույթները Էջմիածնի քաղաքապետարանում շարունակվում են. քաղաքապետի կողմից դրամական պարգևների և պատվոգրերի արժանացան արվեստագետներ, մարզիկներ, մտավորականներ և շարքային քաղաքացիներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ավանդույթի համաձայն՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ տոնական մթնոլորտում քաղաքապետարանն ամփոփեց տարին: Դրամական պարգեւների եւ պատվոգրերի արժանացան իրենց բնագավառում աչքի ընկած աշխատակիցները, արվեստագետները, մարզիկները, մտավորականները:
Ընդհանուր առմամբ՝ դրամական պարգեւների արժանացավ մոտ 200 էջմիածնեցի:
Քաղաքապետը, շնորհավորանքի խոսքում համոզմունք հայտնեց, որ 2017 թվականն առավել արգասաբեր է լինելու Էջմիածնի, էջմիածնեցու համար:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի