Բելգիայի բանակում ծայրահեղական հայացքներով 50 զինվորականների են բացահայտել
Բելգիայի զինված ուժերում բացահայտվել են 50 զինծառայողներ, ովքեր հակված են ծայրահեղականությանը։ Այդ մասին հայտնել է Belga գործակալությունը՝ հղում անելով ուժային կառույցների վերահսկիչ մարմին հանդիսացող «P» հանձնաժողովի հրապարակած տվյալներին։
Մոտ 10 զինվորական համարվում է սալաֆիզմի կողմնակից (մուսուլմանական հոսք է, որը հանդես է գալիս իսլամական պետական ղեկավարման օգտին և հիմնված է բացառապես Ղուրանի և Սուննի վրա), 4-ը ակտիվություն են ցուցաբերում՝ կապված ծայրահեղական իսլամիստների գործունեության հետ, մնացածները նկատվել են քրեական և նեոֆաշիստական կապերում։
Ըստ Բելգիայի Սահմանադրության՝ զինծառայողը չի կարող հեռացվել բանակից կրոնական կամ քաղաքական համոզմունքների համար։