211652_close_icon
views-count5758 դիտում article-date 21:14 31-07-2022

Այլևս բացահայտ է, որ օրվա իշխանությունը քաղաքական հայացքներով պայմանավորված անօրինական արգելքներ է սահմանում. Արսեն Բաբայան

«Արդեն երկրորդ մեր հայրենակցի մուտքն է արգելվում Հայաստանի Հանրապետություն: Երկուսն էլ սփյուռքից են և ՀՅԴ անդամներ»:

Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Նրանց նկատմամբ այս իշխանությունը դրսևորել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով արգելված խտրականություն (Հոդված 14):

Այլևս բացահայտ է, որ օրվա իշխանությունը քաղաքական հայացքներով պայմանավորված անօրինական արգելքներ է սահմանում: Երկու անձանց էլ տևական ժամանակ ապօրինի պահել են օդանավակայանում, այդպիսով խախտելով նույն կոնվենցիայով երաշխավորված անձնական ազատության (Հոդված 5)  իրավունքը:

Եվրոպական դատարանը հենց այսօրինակ մի քանի դեպքերով բազմաթիվ վճիռներ է կայացրել և տուժողների համար, որպես խախտված իրավունքի վերականգնում, արդարացի փոխհատուցումներ սահմանել»:

Նմանատիպ նյութեր