211652_close_icon
views-count2168 դիտում article-date 14:21 23-12-2016

Կիևը ճանաչվել է Եվրոպայի ամենավտանգավոր քաղաք

Աշխարհի ամենախոշոր Mercer խորհրդատվական ընկերությունը հրապարակել է աշխարհի քաղաքներում կենսամակարդակի որակի տարեկան վարկանշային աղյուսակը, ներկայացվել է նաև վատագույն քաղաքների ցուցակը, գրում է[url=http://uk.businessinsider.com/mercer-2016-quality-of-living-country-rankings-personal-safety-terrorism-crime-2016-12?utm_content=buffer7c8eb&utm_medium=social&utm_source=facebook.com&utm_campaign=buffer/#12-paris-the-city-ranked-71st-after-a-series-of-terrorist-attacks-in-november-last-year-suicide-bombers-and-gunmen-attacked-multiple-locations-in-frances-capital-including-cafs-restaurants-and-a-music-venue-killing-130-people-and-injuring-hundreds-of-others-1] Business Insider[/url]-ը։ Դիտարկվել ու վերլուծության են ենթարկվել աշխահի 450 քաղաքներ։ Ընկերությունը հաշվի է առել հետևյալ չափանիշները՝ քաղաքական ու սոցիալական միջավայրը (քաղաքական կայունությունը, հանցավորության մակարդակը, իրավապահ մարմինների գործունեությունը), տնտեսական միջավայրը (փոխարժեքային նորմատիվ ակտերը, բանկային ծառայությունները), սոցիալ-մշակութային միջավայրը (ԶԼՄ-ների և ցենզուրայի առկայությունը, խոսքի ազատության սահմանափակումը), բժշկական և առողջապահական ոլորտները։ Ամենավտանգավոր քաղաք է ճանաչվել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը (պատճառը Ռուսաստանի հետ հակամարտությունն է, մեծ թվով բողոքի ակցիաներ)։ Կիևին հաջորդում են Բելգրադը, Աթենքը, Սոֆիան, Բուդապեշտը, Մադրիդը, Հռոմը, Ռիգան, Զագրեբը, Բուխարեստը, Լոնդոնը, Փարիզը։

Նմանատիպ նյութեր