Սանկտ Պետերբուրգը կրկին ճանաչվել է Եվրոպայի ամենազբոսաշրջային քաղաք
Երկրորդ անգամ անընդմեջ Ռուսաստանի «հյուսիսային» մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգը ճանաչվել է Եվրոպայի ամենազբոսաշրջային ուղղությունը, հաղորդում է World Travel Awards-ը։
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել իտալական Սարդինիայում։
Լավագուjն կղզի է ճանաչվել Պորտուգալիայի Մադեյրա կղզին։ Ֆրանսիական Լիոնը ճանաչվել է քաղաքային զբոսաշրջության լավագույն ուղղությունը։
Մրցանակների են արժանացել Eurapear և Lufthansa ավիաընկերությունները։
Հաղթողը որոշվել է քվեարկությամբ, որին մասնակցել է մոտ 1 մլն մարդ։