Հրապարակվել է Եվրոպայի ամենավտանգավոր քաղաքների աղյուսակը
Mercer միջազգային ընկերությունը, որը զբաղվում է մարդկային ռեսուրսների ոլորտի ուսումնասիրմամբ՝ հրապարակել է Եվրոպայի ամենավտանգավոր քաղաքների աղյուսակը, հաղորդում է Interfax-ը:
Այսպես, առաջին տեղում հայտնվել էՈւկրաինայի մայրաքաղաք Կիևը, որտեղ ներկա պահին մշտապես անկարգություններ են տեղի ունենում էթնիկ հողի վրա, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ են մահացել:
Երկրորդ տեղում Սերբիայի մայրաքաղաք Բելգրադն է: Ըստ հետազոտության՝ այն խոշոր կաշառակերների, գողերի ու վանդալների բույն է:
Երրորդ տեղում Հունաստանի մայրաքաղաք Աթենքն է, որտեղ միգրանտների պատճառով անվտանգության մակարդակը բավականին իջել է:
Այդուհանդերձ, ընկերության հետազոտության արդյունքները բավականին տարբերվում են բրիտանական հեղինակավոր The Guardian-ի հետազոտության արդյունքներից, որը վերջերս ամենավտանգավոր քաղաք էր անվանել Բելգրադը: