5267 դիտում
10:53 23-12-2016
ՊԵԿ կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը կադրային փոփոխություններ է վարում ոչ միայն ՊԵԿ-ում և տարածքային տեսչություններում, այլև կոմիտեի ենթակայության տակ գտնվող կառույցներում։ Այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հարկային և մաքսային ծառայողների վերապատրաստմամբ զբաղվող «ՀՀ կառավարությանն առընթեր պետական Եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ն այլևս նոր տնօրեն ունի՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանի։ Վերջինս փոխարինել է Մհեր Սահակյանին։
Լ Բարխուդարյանն այն նախարարն էր, որը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից պատասխանում էր պատգամավոր Ֆրունզե Խառատյանի հարցին, երբ ներս խուժեց ոճրագործ Նաիրի Հունանյանը՝ իր հանցախմբի հետ, ու կրակ բացեց վարչապետ Վազգեն Սարգսյանի, ապա մյուս պաշտոնյաների ու պատգամավորների ուղղությամբ։ Բարխուդարյանը կրակահերթերի ժամանակ հասցրեց պառկել Աժ դահլիճի՝ քարտուղարության աշխատողներին հատկացված անկյունում և այդտեղից հետևեց ոճրագործության ընթացքին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2109 դիտում
09:57 21-01-2015
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շարունակում է կադրային փոփոխությունները. ՉԻ
11556 դիտում
08:52 12-01-2016
10 օրից սկսվում են կառավարությունում կադրային եւ կառուցվածքային լուրջ փոփոխությունները. «ՀԺ»
1466 դիտում
13:56 26-01-2023
Աննա Վարդապետյանը շարունակում է կադրային փոփոխությունները Գլխավոր դատախազությունում
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը