11580 դիտում
08:52 12-01-2016
10 օրից սկսվում են կառավարությունում կադրային եւ կառուցվածքային լուրջ փոփոխությունները. «ՀԺ»
Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, մոտ տասն օրից մեկնարկելու են կառավարությունում կադրային եւ կառուցվածքային փոփոխությունների շուրջ բանակցությունները ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու թերես ԲՀԿ-ի միջեւ։ Կոալիցիա, սակայն ինչպես արդեն տեղեկացրել ենք, չի ձեւավորվելու, թեեւ 2015-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից առաջ քաղաքական շրջանակներում խոսակցություններ կային, որ հանրաքվեին աջակցելու դիմաց ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջեւ կոալիցիոն հուշագիր կստորագրվի:
Իշխանական շրջանակներում առաջին փոփոխությունները սպասվում են իրավապահ ամենավերին օղակներում: Մեր տեղեկություններով, իշխանության վերնախավում կրկին հրատապ քննարկման առարկա է դարձել Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին հրաժեշտ տալու եւ այդ պաշտոնին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին գործուղելու հարցը։ Այս պարագայում Գեւորգ Կոստանյանի փոխարեն ՀՀ զլխավոր դատախազ պետք է դառնա Հատուկ քննչական ծառայության ղեկավար Վահրամ Շահինյանը, իսկ Շահինյանի փոխարեն ՀՔԾ պետի թեկնածուներից մեկը կարող է նշանակվել կոմիտեի նախագահի տեղակալ, Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։
ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, ըստ հավաստի տեղեկությունների, ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ։ Երեկ մեր թղթակիցը փորձել է կադրային այս փոխատեղումների վերաբերյալ մեկնաբանության ստանալ ՀՀ գլխավոր դատախազությունից։ Գեւորգ Կոստանյանի մամուլ խոսնակ Քրիստինե Մելքոնյանը փոխանցել է. «Խոսակցությունները, կուլիսային քննարկումները չենք մեկնաբանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
9459 դիտում
09:45 21-09-2016
Կառավարությունում կադրային փոփոխություններին զուգահեռ կառուցվածքային փոփոխություն Է սպասվում. «Հայկական ժամանակ»
4587 դիտում
09:02 02-08-2019
Կառավարության կառուցվածքային փոփոխությունները բախվել են օրենսդրական կազուսի․ «Փաստ»