3424 դիտում
09:35 22-12-2016
Սեյրան Օհանյանը հանդիպումների ժամանակ շատ կոպիտ է արտահայտվում ՀՀԿ-ի մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն աղմուկով էր լինելու, կասկածից վեր էր։ Ի վերջո, նա 8 տարի լինելով պաշտպանական գերատեսչության ղեկավար՝ վստահաբար հասցրել է իր համար ռեսուրսներ կուտակել։ Խոսքը և՛ ֆինանսական, և՛ մարդկային ռեսուրսների մասին է, որոնք շատ կարևոր են քաղաքական դաշտ մուտք գործելու համար։ Իսկ հիմա նա քաղաքական դաշտում կգործի իրական ընդդիմադիր, իշխանական, թե վերահսկելի ընդդիմադիր դաշտում, ապագան ցույց կտա։
Բայց «Ժողովուրդ» օրաթերթին պարբերաբար լուրեր են հասնում այն մասին, որ Սեյրան Օհանյանը հասարակական ու քաղաքական բոլոր դեմքերի հետ հանդիպումների ժամանակ շատ կոպիտ է արտահայտվում ՀՀԿ-ի ու հատկապես Սերժ Սարգսյանի մասին՝ ընդգծելով որ շատ ասելիք ունի։ Իսկ թե ինչն է նրան զայրացրել, այդ աստիճան ագրեսիվացրել, թերևս, դժվար չէ հասկանալ։ Նա ինչ-որ պահից դարձավ նախագահական նստավայրի երիտթևի թիրախը։ Բայց մյուս կողմից չպետք է մոռանալ, որ նեղանալը քաղաքական կատեգորիա չէ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը