211652_close_icon

Բոլոր նրանք, ովքեր բացասական են արտահայտվում Բաքվում բռնի պահվող գերիների մասին, շատ լուրջ խնդիր ունեն իրենց իսկ գլխում. Վիլեն Գաբրիելյան

views-count1114 դիտում article-date 14:09 18-01-2025
ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ֆեյսբուքյան գրառումը


«Բարև Ձեզ, եկել եմ ասեմ ու գնամ։

Բոլոր նրանք` անկախ նրանից ռեալ են, թե` ֆեյք, ովքեր բացասական են արտահայտվում Բաքվում բռնի պահվող գերիների մասին(ի դեպ, կարևոր է ֆիքսել, որ ճիշտ արտահայտվենք` գերիների, այլ ոչ ռազմագերիների), որպեսզի բարեկրթության կանոները չխախտեմ և չասեմ թե դուք իրականում ով եք, շատ փափուկ կասեմ՝ դուք շատ լուրջ խնդիր ունեք ինքներդ ձեզ հետ, ձեր իսկ գլխում: Այսքանը:

Մնացած ընկերներին էլ խնդրում և հորդորում եմ, մի՛ եղեք այնպիսին, ինչպիսին որ ձեզանից պահանջում է տեղեկատվական պատերազմ հրահրողը:

Հասկանում եմ, հեշտ չէ, բայց եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն

Շնորհակալություն ուշադրության համար։

հարգանքով՝
ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյան»

Նմանատիպ նյութեր