211652_close_icon
views-count1902 դիտում article-date 15:28 21-12-2016

Երևանի ավագանին հավանություն է տվել «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ բաժնետոմսերը նվիրատվություն ընդունելու մասին որոշման նախագծին

Երևանի ավագանու դեկտեմբերի 21-ին գումարված արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել «Փարքինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը որպես նվիրատվություն ընդունելու և այդ բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագծին։ Հիշեցնենք, որ «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում վճարովի ավտոկայանատեղերի տեղական տուրքի գանձման արդյունքում առաջացող ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը անցել է համայնքային կառույցներին: Արտահերթի նիստի օրակարգում ներառված մյուս հարցերը նույնպես արժանացել են Երևանի ավագանու հավանությանը: Նիստի ավարտին Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը ներկայացրել է Երևանի ավագանու 2016թ. գործունեության հաշվետվությունը: Երևանի ավագանու հաջորդ՝ 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը, տեղի կունենա 2017թ. փետրվարի 14-ին՝ ժամը 11:00-ին:

Նմանատիպ նյութեր