211652_close_icon
views-count1896 դիտում article-date 10:19 21-12-2016

Քաղաքականությունը չպիտի լինի անձնական հաշիվ մաքրելու տեղ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Պետք է խոստովանեմ, որ աշխարհում ոչ ոք ինձնից չի վախենում, և դա ինձ ոչ միայն ցավ չի պատճառում, այլև հակառակը՝ ես երջանիկ եմ դրանից։ Ոչ տանը, ոչ աշխատանքի տեղը, ոչ անձնական, ոչ էլ հասարակական շփումներում ես չեմ անում ոչ մի «վախենալու» բան։ Ես ուզում եմ, որ իմ ասածի կամ գրածի վրա մարդիկ մտորեն, թեկուզ վիճեն, չհամաձայնեն, բայց վա՞խ առաջացնել, ենթադրել, որ իմ ասածները վախենալու են և հպարտանա՞լ դրանով։ Ես չգիտեմ՝ ինչի՞ է հնարավոր այդպես հասնել։ Այլ են, իհարկե, քաղաքական գործիչները։ Նրանք վստահ են կամ էլ ձև են անում, թե վստահ են, որ իրենց ցանկացած քայլ խուճապի մեջ է գցում հակառակորդներին, որովհետև իրենց ամեն մի խոսքը, ամեն մի նախադասությունն այնպիսի հզոր և անբեկանելի ուժ ունի, որ ընդդիմախոսների մեջ պարզապես դող է ընկնում այդ սարսափազդու ուժից։ Քաղաքականությունն, ինձ թվում է, չպիտի լինի անձնական հաշիվ մաքրելու տեղ։ Ընդհանրապես ոչ մի ոլորտ չպիտի լինի՝ եթե նույնիսկ որևէ մեկն արժանի է չարության և վրեժխնդրության, ապա մենք չէ, որ դրանով պիտի զբաղվենք»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր