Յան Ռայթ. Օզիլի խաղին արդարացում չկա
«Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Յան Ռայթը քննադատել է լոնդոնյան թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլին` Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ արտագնա խաղից (1:2) հետո:
«Բոլորս էլ գիտենք, որ նա թոփ-մակարդակի խաղացող է, այնպես որ նրա խաղը «Էթիհադում» ոչ մի արդարացում չունի:
Ես շահագրգռված չեմ, որպեսզի ամեն ինչ բարդեմ կոնկրետ մեկի վրա, սակայն Օզիլը պետք է սկսի ավելի շատ սուր փոխանցումներ կատարել, որովհետև նա այժմ ցավ է պատճառում թիմի յուրաքանչյուր երկրպագուի:
Մյուս կողմից, չեմ կարող ասել, թե «Արսենալի» պրոբլեմը մի խաղացողի մեջ է, այն կոլեկտիվ բնույթ է կրում», ասել է Ռայթը: