211652_close_icon
views-count13938 դիտում article-date 14:30 01-07-2015

Շենգավիթի դատավոր Իշխան Բարսեղյանի համար օրենքը լրիվ «քաջնազարային» է. «գյադեք, էս յան, գյադեք, էն յան»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ն իր ընթերցողին խոստացել էր, որ հետևողական է լինելու Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի իրական դեմքը հասարակությանը ներկայացնելու հարցում: Մեր նախորդ հրապարակումներում արդեն իսկ բացահայտվել էր, որ մի դեպքում դատավորն ուղղակի ստել էր լրատվամիջոցի հարցին պատասխանելիս` ասելով, թե իբր իր նկատմամբ երբեք կարգապահական վարույթ չի հարուցվել և ինքը կարգապահական տույժի երբեք չի ենթարկվել, այնինչ 2013-ին, հենց կարգապահական տույժի ենթարկման արդյունքում էր, որ ամիսներ շարունակ աշխատավարձը պահումով էր ստանում: Արդեն բացահայտել ենք նաև, որ փողասեր ու կազինոների նկատմամբ, ըստ մեր տեղեկությունների, թաքուն ու անհաղթահարելի հակումներ ունեցող այս դատավորը մի քանի անգամ կանգնել է արդարադատության առաջ: Նախորդ հրապարակումը հենց քաղաքացուն խոշոր գումարով «քցելու» փորձն էր: Դատալեքսում, մեր համեստ որոնումների արդյունքում, օրինակ, գտանք Իշխան Բարսեղյանի դեմ ևս մեկ դատական գործ, որտեղ արդեն դատարանը բավարարել է հայցվոր կողմի պահանջը: Հայց ներկայացնողն, այս անգամ, Հայբիզնեսբանկ ՓԲ ընկերությունն է եղել ու հասել է արդյունքի: Մասնավորապես` «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն 10.09.2014 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Իշխան Արամայիսի Բարսեղյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որը ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.09.2014թ. թիվ ԳԴ4/0673/02/14 որոշմամբ ընդունվել է վարույթ և նախապատրաստվել դատաքննության, ինչի արդյունքում դատարանը վճռել է` «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Իշխան Արամայիսի Բարսեղյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին բավարարել: Պատասխանող Իշխան Արամայիսի Բարսեղյանից հօգուտ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 1177791,6 ՀՀ դրամ, որից ժամկետանց վարկային գծի գումար՝ 949750 ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի գումարը՝ 133101,5 ՀՀ դրամ, ժամկետանց վարկային գծի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոս՝ 71254,1 ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի նկատմամբ հաշվարկված տույժ՝ 23686 ՀՀ դրամ, ինչպես նաև բռնագանձել 23555,80 ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար: 949750 ՀՀ դրամ վարկի մնացորդին հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ՝ սկսած 21.08.2014 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, ներառյալ՝ տարեկան 24 տոկոս տոկոսադրույքով։ 133101,5 ՀՀ դրամ հաշվարկված ժամկետանց տոկոսագումարին հաշվեգրել և բռնագանձել տույժ՝ սկսած 21.08.2014 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, ներառյալ՝ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար ժամկետանց տոկոսի 0,1 տոկոսի չափով։ Պատասխանող Իշխան Արամայիսի Բարսեղյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 21.08.2014 թվականից մինչև վճռի կատարումն ընկած ժամանակահատվածում հաշվարկվելիք և բռնագանձվելիք տույժերի և տոկոսների 2 տոկոսը` որպես պետական տուրքի գումար: Ամեն ինչ այդքան զավեշտալի և ողբերգական չէր լինի, եթե, իհարկե, Բարսեղյանը լիներ սովորական քաղաքացի: Ո՞ւմ հետ չի պատահում, ամեն մարդ էլ կարող է նման իրավիճակում հայտնվել, բայց ամբողջ խնդիրն այն է, որ գործ ունենք ՀՀ դատավորի հետ, անձի, ում տեսակը պիտի բացառիկ լինի հասարակության մեջ, անհամեմատ վեր սովորական ՀՀ քաղաքացուց, որովհետև դատավորն այն անձն է, ում օրենքով վերապահված է վճիռներ կայացնել քաղաքացիների նկատմամբ, մարդկային ճակատագրերի վճռել: Ու դատավորի կաղապարում, եթե նա ընտրել է այդ կոչումը, ու եթե նրան շնորհվել է այդ կոչումը, պետք է օրինահարգ անձի տիպար լինի, արդարադատության ու բարոյական կեսակերպի կրողը լինի: [b]Հ.Գ. [/b]Իշխան Բարսեղյանի նմաններն իրականում խայտառակում են համակարգը: Ու եթե ընդամենը օրեր առաջ այս դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը Արդարադատության խորհուրդը, դեռևս մեզ անհայտ պատճառներով, կարճեց, եթե ինքնամաքրվելու ուժ դեռևս չեն գտնում, չորրորդ իշխանությունը ունի այդ կամքը՝ սևին՝ սև ասելու ու բացասական երևույթները մաքրելու բոլոր համակարգերից` հանուն ՀՀ քաղաքացու ու պետության շահի: Առանձին պատահական անձերի ոչ պատահական թերությունների ու ախտերի պատճառով չպետք է պետական ինստիտուտները վարկաբեկվեն, չէ՞ որ դատարանն այն կառույցն է, ուր քաղաքացին գնում է վստահելով, որ գտնելու է արդարադատություն: Իշխան Բարսեղյանն այլևս ոչ մի կերպ արդարադատություն ասվածի հետ աղերս չունի:

Նմանատիպ նյութեր