Պերուում ոստիկանների տեղափոխող ավտոբուսն ընկել է 700 մ խորությամբ կիրճը. կա 12 զոհ
Պերուում ոստիկանների տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը: Այս մասին հայտնում է RT-ն:
Ըստ տեղի ոտիկանության ներկայացուցչի՝ կիրճի խորությունը մոտ 700 մետր է:
Նշվում է նաև, որ ավտովթարի հետևանքով կա ևս 13 վիրավոր, ովքեր մարմնական տարբեր աստիճանի ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են: