Աֆղանստանում ավտոբուսն ընկել է կիրճը. կան զոհեր
                        Աֆղանստանի Բագդիս շրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետեւանքով առնվազն 18 մարդ է զոհվել, եւս 3-ը մարմնական վնասվածքներ է ստացել: 
Դեպքը տեղի է ունեցել լեռնային հատվածներից մեկում. ավտոբուսն ընկել է կիրճը: Նախաքննության տվյալներով՝ վթարի պատճառը եղել է վարորդի կողմից երթեւեկության կանոնների խախտումը: 
Քննությունը շարունակվում է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

