Պերուում` Անդերի Պասկոյի շրջանում, ավտոբուսն ընկել է անդունդը, ինչի հետեւանքով մահացել է առնվազն 24, վիրավորվել 29 մարդ, հաղորդում են տեղի իշխանությունները։
Ըստ նախնական տվյալների` ավտոբուսը գլորվել է 30 մետր բարձրությունից` վարորդի անուշադրության պատճառով։
Փրկարարներն արդեն վիրավորներին դուրս են բերել կիրճից, սակայն զոհերի մարմինների դուրսբերման աշխատանքները շարունակվում են, որին խանգարում են եղանակային պայմանները։
Դեպքի վայրում խիտ մառախուղ է, հայտնում է տեղական Foro TV-ն.