Պերուի Կուսկո երկրամասում ավտոբուսը գլորվել է անդունդը:
Առնվազն 23 մարդ մահացել է, իսկ 30-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության տվյալներով, ավտոճանապարհը, որով ընթացել է ավտոբուսը, գտնվում է ծովի մակարդակից 3,5 հազար մետր բարձրության վրա: Նախնական տվյալներով՝ վարորդը, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, կորցրել է ավտոբուսի կառավարումը, ինչի հետեւանքով տրանսպորտային միջոցն ընկել է ավելի քան 100 մետր խորությամբ անդունդը:
Կատարվում է քննություն: