211652_close_icon
views-count3664 դիտում article-date 23:10 29-09-2017

ՀԱՊԿ ԽՎ խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Երեւանում գտնվող ՀԱՊԿ ԽՎ-ի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի անդամները համանուն հանձնաժողովի եւ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 29-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: ՀԱՊԿ ԽՎ խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր