Ֆելայնին հունվարին կարող է տեղափոխվել «Միլան»
Իտալական «Միլանը» մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնիին:
Բելգիայի հավաքականի 29-ամյա կիսապաշտպանին երեկ նկատել են Միլանում: Իտալական ակումբը Ֆելայնիին փորձել էր ձեռք բերել այս ամռանը և այժմ նորից հետաքրքրված է նրա ծառայություններով:
Ֆելայնին ինքը «Մանչեսթեր Յունայթեդի» ի գործընկերներին հայտնել է, որ քննարկում է այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը:Նշենք, որ անգլիական ակումբը բելգիացուն պատրաստ է վաճառել 20 մլն ֆունտով:


