211652_close_icon

Ժոզե Մոուրինյո. Իմ օրոք Ֆելայնին ոչ մի տեղ չի գնա

views-count3493 դիտում article-date 15:24 20-08-2016
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ մտադիր չէ բաց թողնել թիմի կիսապաշտպան Մարուան Ֆելայնիից: «Ֆելայնին շատ լավ է խաղում: Նա էականորեն փոխել է խաղաոճը և ես գոհ եմ արդյունքից: Հնարավոր է, որ ամեն ինչ փոխել է հեռախոսազանգը խաղացողին, որ զգում էր, որ իրեն քննադատում ու չեն գնահատում: Տրանսֆերային պատուհանի բացվելուց հետո բոլորն ասում էին, թե նա կհեռանա, որ այդ ֆուտբոլիստն իմ համար չէ: Հնարավոր է, որ ամեն ինչ փոխեց հեռախոսազանգը, երբ ես նշանակվեցի թիմի մարզիչ: Ես Ֆելայնիին ասացի, որ նա մոռանա այն ամենն, ինչ կարդացել է իր մասին: Իմ օրոք նա ոչ մի տեղ չի գնա», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր