«Մանչեսթեր Յունայթեդ»-«Վեսթ Հեմ». Պոգբան և Ֆելայնին հանդիպումը բաց կթողնեն
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպաններ Մարուան Ֆելայնին և Պոլ Պոգբան չեն մասնակցի «Վեսթ Հեմի» դեմ խաղին` Անգլիական Լիգայի Գավաթի քառորդ եզրափակիչում:
Երկու ֆուտբոլիստներն էլ հանդիպումը բաց կթողնեն դեղին քարտերի պատճառով: Ֆելայնին և Պոգբան այս մրցաշրջանում 5-րդ դեղին քարտը ստացան ԱՊԼ-ի 13-րդ տուրում «Վեսթ Հեմի» հետ խաղում (1:1):
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Վեսթ Հեմ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 30-ին` կեսգիշերին: