Ի՞նչ հարցեր են քննարկվելու վաղը՝ Իրանի նախագահի այցի ընթացքում
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի վաղվա այցի շրջանակում որոշ հարցեր լուծում կստանան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
Առաջին հարցը, որն իրանագետի կարծիքով հավանաբար կլուծվի, Մեղրի ՀԷԿ-ի կառուցման հարցն է, որի շինարարությունը մինչ օրս չի ավարտվել: «Իրանը ֆինանսական խնդիրների պատճառով շինարարությունը չի սկսում: Եվ, միգուցե, այս հարցը նախագահների մակարդակով վաղը քննարկվի»,- ասաց իրանագետը:
Անդրադառնալով Բաքվից հնչած սպառնալիքներին, իբր «եթե Իրանի նախագահը այցելի Հայաստան, ապա Իլհամ Ալիևը կմեկնի Իսրայել», Գոհար Իսկանդարյանը հիշեցրեց, որ Իրանից այս առնչությամբ սուր արձագանք է հնչել. «Իրանը հայտարարեց, որ նման գործողությունները սպառնում են Իրանի ազգային անվտանգությանը»,- նշեց Գոհար Իսկանդարյանը: