2397 դիտում
09:52 21-12-2016
Վաղը քննարկվելու է խաղատների տարեկան տուրքը 5 անգամ ավելացնելու հարցը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 22-ին կառավարությունն Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է հրավիրելու: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 21-ի նիստի օրակարգում: ԱԺ արտահերթը խոստանում է բավական հետաքրքիր լինել:
Կառավարությունն արտահերթ նստաշրջան է հրավիրում՝ քննարկելու Պետական տուրքի մասում օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկում է վիճակախաղերի և ինտերնետային շահումով խաղերի կազմակերպման համար տարեկան տուրքը՝ գործող բազային տուրքի 100.000-ապատիկի չափը, փոխարինել 500.000-ապատիկով: Այսինքն, նախատեսվում է խաղատների համար սահմանված տարեկան տուրքը 5 անգամ բարձրացնել և 100 մլն դրամից դարձնել 500 մլն դրամ:
Այս փոփոխություններն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնեն 2017թ. հունվարի 1-ից: Ֆինանսների նախարարությունից մեկնաբանեցին, որ փոփոխությունն արվում է, որպեսզի համապատասխանեցվի Հարկային նոր օրենսգրքի դրույքաչափերին: Իսկ ընդհանուր առմամբ այս փոփոխության արդյունքում ծանր վիճակում կհայտնվեն, գուցե նաև կփակվեն փոքր խաղատները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2426 դիտում
10:38 10-11-2016
Այսօր քննարկվելու է ՊՆ-ին հատկացված միջոցների վերաբաշխման հարցը. «Հայկական ժամանակ»
4627 դիտում
10:47 13-09-2017
ՀՀԿ պատգամավորների՝ մեկը մյուսի փոխարեն քվեարկելու հարցը քննարկվելու է. «Հայկական ժամանակ»
4543 դիտում
10:02 19-01-2017
Քննարկվելու է Սեյրան Օհանյանին ԵԿՄ-ից հեռացնելու հարցը. «Ժամանակ»
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»