2010 դիտում
10:37 29-04-2015
ՀՀ կառավարության վաղը կայանալիք նիստում մի աննախադեպ օրինագիծ է քննարկվելու. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության վաղը կայանալիք նիստում մի աննախադեպ օրինագիծ է քննարկվելու: ՀՀ պետգույքի կառավարման վարչությունը ներկայացնելու է պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների տարեկան հաշվետվությունը:
Ըստ ՀՀ օրենսդրության, պետգույքի կառավարման վարչությունը ԱԺ-ին պետք է ներկայացնի յուրաքանչյուր տարվա պետական գույքի մասնավորեցման ծրագրի հաշվետվությունը, որը, նախ, պետք է հաստատվի կառավարությունում: ՊԳԿ վարչությունը նախագծին կից փաստաթղթերում չի պարզաբանել, թե ինչու է փաստաթուղթը ներկայացրել այսքան ուշացումով: Ամենայն հավանականությամբ, հաշվետվությունը մոռացել են ժամանակին ներկայացնել և հանկարծ հայտնաբերել են 7 տարի անց:
Որևէ արտառոց բան այդ հաշվետվության մեջ չկա, ընդամենը թվարկված է, թե ինչ գույք է մասնավորեցվել և ինչ գներով: 2006-2007թթ., ինչպես նշված է հաշվետվության մեջ, մասնավորեցումից ստացված միջոցներից ՀՀ պետական բյուջեի հատուկ հաշվին է փոխանցվել 178 միլիոն 582 հազար դրամ: Ըստ որոշ տեղեկությունների, առաջիկայում ՀՀ կառավարության նիստի օրակարգում է դրվելու Ավարայրի ճակատամարտի վերաբերյալ ՀՀ ՊՆ հաշվետվությունը՝ ՀՀ ԱԳՆ-ի հատուկ եզրակացությամբ:
Նմանատիպ նյութեր
2886 դիտում
14:02 24-03-2018
Հյս. և Հրվ. Կորեաների պատվիրակությունները կհանդիպեն. քննարկվելու է կայանալիք գագաթնաժողովի օրակարգը
1191 դիտում
10:31 19-12-2014
Բելառուսի խորհրդարանի այսօրվա նիստում քննարկվելու է ԵՏՄ-ին` Հայաստանի միանալու համաձայնագիրը. Հժ
2800 դիտում
09:57 27-06-2015
Հուլիսի 2-ին Ազգային ժողովը կրկին արտահերթ նիստ կհրավիրի. փակ նիստում ընդամենը մեկ հարց է քննարկվելու. ՀԺ
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»