21202 դիտում
11:37 20-12-2016
Ռուսաստանի դեսպանի սպանությունից Պուտինն այնքան կջղայնանա Թուրքիայի վրա, որ մեզ կնվիրի Մասիս սարը. «Առավոտ»
«Առավոտ« թերթի առաջնորդողը գրում է. «Հայ ազգային կոնգրեսի համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին ամեն ինչ, կարծես թե, ասված է: Առաջին նախագահի երկրպագուները հայտնեցին իրենց անվերապահ հրճվանքը, հակառակորդները՝ իրենց թշնամանքն ու ատելությունը: Տեր-Պետրոսյանի հերթական փորձը՝ Ղարաբաղի խնդրով բանավեճ ծավալելու, հերթական անգամ անհաջողության մատնվեց:
Ի տարբերություն հրճվողների և փնովողների՝ ես ինձ չեմ պատրաստվում դնել ինչ-որ մի անզուգական փորձագետի տեղ, որը տեղյակ է խնդրի բոլոր նրբություններից և այդ բարձունքներից վերջնական դատողություններ է անում: Որպես քաղաքացի՝ ես, իհարկե, ունեմ իմ կասկածները հարևան երկրի ղեկավարության մեղսունակության, ինչպես նաև որևէ ծրագրի շուրջ այդ մարդկանց հետ բանակցելու և պայմանավորվելու վերաբերյալ: Բայց այժմ ես կուզեի խոսել այլ խնդրի՝ փաստարկների մակարդակի մասին: Երբ երևույթի, տվյալ դեպքում՝ տեքստի քննադատները ցանկություն կամ բավականաչափ մտահորիզոն չունեն այդ տեքստի բովանդակության վերաբերյալ որևէ բան ասելու, նրանք սկսում են խորանալ հեղինակի՝ իրենց պատկերացրած մոտիվացիայի մեջ: Տեր-Պետրոսյանի ելույթի պարագայում ամենահեշտն է ասելը՝ նա այս հարցում զորավիգ է կանգնում իշխանությանը՝ ապագա խորհրդարանական ընտրություններում մի քանի մանդատ ստանալու ակնկալիքով: Կամ ավելի անհեթեթ՝ նա ասում է, որովհետև ուզում է ապացուցել, որ 1997 թվականին ճիշտ էր:
Նախ՝ կարելի է ճիշտ լինել 20 տարի առաջ և հիմա, նույն բանը պնդելով՝ սխալվել: Երկրորդ՝ եթե նույնիսկ ենթադրենք, որ առաջին նախագահին շատ են հետաքրքրում մանդատները, ապա դրանք ստանալու ավելի հեշտ ճանապարհն է ծայրահեղ «անզիջում» դիրքերից հանդես գալը: Ընտրություններ լուսաբանելու 22-ամյա փորձն ինձ հուշում է, որ մանդատների առևտրով են զբաղվում հենց նրանք, ովքեր առավել սուր և «քլնգող» ելույթներով են հանդես գալիս՝ կոչ անելով կախել և քառատել իշխանություններին՝ այդ կոչերով բարձրացնելով սեփական գինը:
Իհարկե, Տեր-Պետրոսյանը կարող է սխալվել և մոլորության մեջ լինել: Մասնավորապես, ինձ սխալ է թվում այն մտայնությունը, որ մեր բոլոր խնդիրներն ու արատները խարսխված են Ղարաբաղյան խնդրի չլուծված լինելու վրա: Բայց նրանք, ովքեր ասում են՝ այդ հիմնահարցը չպիտի լուծվի փոխզիջումների միջոցով, պետք է ասեն, թե որտե՞ղ են տեսնում այդ լուծումը: Բաքվում թեյ խմելու մե՞ջ: Երկու ձեռքով կողմ եմ, միայն թե պետք է ներկայացվեն այն քայլերը, որոնք կհանգեցնեն այդ բաղձալի պատկերին: Փաստարկների մակարդակի միակ ցուցիչը, իմ կարծիքով, դրանց ռացիոնալ, իրատեսական լինելն է: Հակառակ դեպքում ամեն ինչ հանգում է դատարկ երազանքների: Օրինակ՝ որ Ռուսաստանի դեսպանի սպանությունից Պուտինն այնքան կջղայնանա Թուրքիայի վրա, որ մեզ կնվիրի Մասիս սարը»:
[b]Ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
925 դիտում
10:29 20-10-2020
Կարո՞ղ է արդյոք որևէ անհատ վերցնել մուրճը և քանդել Մասիս սարը․ «Առավոտ»
2172 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
1853 դիտում
11:01 28-04-2015
Մենք այնքան էլ քիչ չենք, որքան կարծում ենք, այնքան էլ մենակ չենք, որքան մեզ էր թվում. ՀԱ
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը