211652_close_icon

Իրանը փակում է իր դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայի 3 քաղաքներում

views-count5415 դիտում article-date 11:39 20-12-2016
Իրանի իշխանությունները որոշում են կայացրել դեկտեմբերի 20-ից փակել Թուրքիայի Ստամբուլ, Տրապիզոն և Էրզրում քաղաքներում գտնվող իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայում Իրանի դեսպանատունը։ Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ երեկ երեկոյան Անկարայում ցուցահանդեսի ժամանակ [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/19/104487/]սպանվեց [/url]Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովը։ Ավելի ուշ մի տղամարդ Անկարայում՝ ամերիկյան դեսպանատան մոտ հրազենից մի քանի անգամ կրակոցներ էր արձակել օդ, իսկ անվտանգության աշխատակցիների կողմից ձերբակալվելու ժամանակ նա հայտարարել էր. «Մի խաղացեք մեզ հետ»։

Նմանատիպ նյութեր