2907 դիտում
16:59 03-08-2017
Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները տնտեսական գործունեության հաշվետվություն կներկայացնեն
ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի զարգացման նպատակով կառավարությունը հաստատել է երկրների թիրախավորման տնտեսական չափանիշները, թիրախային երկրների ցանկը սահմանելու և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների տնտեսական գործունեության կատարողականի գնահատման չափանիշները:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել է, որ կա նաև առանձնացված երկրների մեկնարկային ցանկ, որոնց մասով հատուկ ուշադրություն է լինելու, և այդ ցանկը ենթակա է ընդլայնման:
Կարեն Կարապետյանը կարևորել է որոշման ընդունումը՝ նշելով, որ ՀՀ դեսպանների դիվանագիտական կորպուսի հաշվետվության մեջ ներառվելու է տնտեսական բաղադրիչը, ձևավորվելու են երկրների ռանգավորման հայտանիշներ՝ ըստ ծավալների, հետաքրքրությունների ու հեռանկարների և տարեվերջին ներկայացվելու են բոլոր հաշվետվությունները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»