Չինաստանում Իբրահիմովիչին պատրաստ են 120 մլն ֆունտ վճարել
Չինական մի շարք ակումբներ խիստ շահագրգռված են ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչին:
Ամռանը չինական ակումբներից մեկը 35-ամյա շվեդին, որը ազատ գործակալի կարգավիճակ ուներ, առաջարկել էր տարեկան 56 մլն եվրո աշխատավարձ:
Չինաստանի կառավարությունը պատրաստ էր ֆինանսապես աջակցել Իբրահիմովիչի հրավերը, որի ընդհանուր աշխատավարձը կկազմի 120 մլն ֆունտ:
Չինաստանում վստահ են, որ Իբրահիմովիչի շնորհիվ կոմերցիոն եկամուտները զգալիորեն կաճեին և ազգային առաջնության հեղինակությունը կբարձրանար:
Սակայն հարձակվողն առայժմ մտադիր է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում շարունակել մրցելույթները Անգլիայում: