211652_close_icon
views-count2263 դիտում article-date 12:48 04-07-2021

Այսօր կինոյի և թատրոնի մեծ դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 91 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Shantnews.am-ը գրում է. Գյումրիի Մհեր Մկրտչյանի  թանգարանում ցուցադրվում են դերասանի  անձնական նամականին ու բանալիների հավաքածուն

Հուլիսի 4-ը  ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է, նա կդառնար 91 տարեկան։ Կինոաշխարհում Ֆրունզիկ անունով առավել հայտնի տաղանդը նկարահանվել է  49 ֆիլմերում, ստեղծել է  իրենց  անմիջականությամբ ու բնականությամբ իրական  կերպարներ, որոնք  առ այսօր  սիրված են  ժողովրդի  կողմից։
«Ես երջանիկ եմ բեմում և արվեստում,բայց մարդու իրական երջանկությունը կայանում է ընտանիքում, որն ես այդպես էլ չունեցա»։
Հենց այսպես է իր  բեմական ու անձնական կյանքի  հակասությունները բնութագրել  մեծանուն  դերասան Մհեր Մկրտչյանը։

Ֆիլմերում նկարահանվելու միմյանց հաջորդող  առաջարկներից ու հանրաճանաչությունից, սակայն, ժողովրդի ծոցից դուրս եկած դերասանը չմեծամտացավ, մնաց  այնքան հասարակ ու հասանելի բոլորի համար, ինչպիսին եղել էր պատանի տարիքում։

Այսօր էլ մեծանուն դերասանի  մասին հետաքրքիր պատմություններ լսելու և նրա անձնական իրերը  տեսնելու համար  հազարավոր մարդիկ են այցելում Գյումրիի Մհեր Մկրտչյանի թանգարան։Այստեղ են ցուցադրվում նաև  կինոյի ու թատրոնի հանճարի   նամականին ու բանալիների հավաքածուն։

«Թանգարանում կան բազմաթիվ հետաքրքիր ցուցանմուշներ և հատկապես կարելի է առանձնացնել նամակները, որպես յուրահատուկ ցուցանմուշներ, ինչու, որովհետև նրանք օգնում են մեզ ավելի խորը պատկերացում ունենալ վարպետի կյանքի և հոգու մեջ կատարվող իրադարձությունների վերաբերյալ։ Թանգարանում կան 60-ից ավելի նամակներ ու բացիկներ»,- նշում է Մհեր Մկրտչյանի թանգարանի էքսկուրսավար Ալեքսանդր Այվազյանը։

Մանրամասներն՝ այստեղ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր