211652_close_icon
views-count3308 դիտում article-date 11:12 17-12-2016

Ինչպե՞ս հաղթահարել ուտելիքը կուռք դարձնելու ամանորյա սովորույթը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ամեն տարի ամանորյա գնումներից մեր հանրությունը ընկնում է ցնցումների մեջ։ Այդ ցնցումները ուղիղ համեմատական են գների ցնցումներին։ Իսկ գների ցնցումները, իրենց հերթին պայմանավորված են Ամանորը հնարավորինս ճոխ նշելու հանրության ցանկություններով։ «Չարազեղենի» որոշ տեսակների գները արդեն աստղաբաշխական են՝ 10-12 հազար դրամ։ Թերևս չափազանցրած չենք լինի, եթե պնդենք, որ Ամանորը գերճոխ ուտեստներով սեղանի շուրջ նշելու հայկական ավանդույթը անցնում է տրամաբանության սահմանները, և թող կոպիտ չհնչի, բայց դա սահմանակցում է համընդհանուր հիստերիայի կամ զանգվածային հոգեխանգարմունքի հետ։ Եթե «տեսակավորենք» մեր ամանորյա ծախսերը, ապա կնկատենք, որ ծախսերի հիմնական մասը մենք ուղղում ենք ուտելիքին, որի մի զգալի մասը հետագայում պարզապես թափում ենք։ Թե ինչպես կարելի է հաղթահարել ուտելիքը կուռք դարձնելու այս համատարած սովորությունը, անկեղծ ասած, ոչ ոք չգիտի։ Ու քանի դեռ դա չի հաղթահարվել, Ամանորը տոն լինելու փոխարեն լինելու է համընդհանուր ցնցումների խորհրդանիշ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր