Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ին վերադարձնել նրա հետազոտական անօդաչու սարքը
Չինաստանի իշխանությունները մերժումով են պատասխանել ամերիկյան կողմի՝ Հարավ-չինական ծովի վրայով թռիչք իրականացնելու պահին խփված ամերիկյան անօդաչու թռչող սարքը վերադարձնելու պահանջին, հաղորդում է rosbalt.ru-ն։
Սարքը գնահատվում է 150.000 ԱՄՆ դոլար և պատկանում է ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի հետազոտական նավերից մեկին։
«Ամերիկացի ծովայինները կապ են հաստատել չինական նավի անձնակազմի հետ, որի մոտ գտնվում է սարքը և պահանջել վերադարձնել այն, սակայն մերժում են ստացել»,-ասել է Պենտագոնի աղբյուրը։
Այժմ ամերիկյան իշխնությունները պետք է հարցը լուծեն դիվանագիտական ճանապարհով։ Նշենք, որ ամերիկյան «Բոուդիչ» հետազոտական նավը գտնվում էր Ֆիլիպինների Սուբիկ-Բեյ ծովածոցից 100 կմ հեռավորության վրա և ծրագրել էր օդ բարձրացնել իր 2 անօդաչուները, սակայն չինականնավի անձնակազմը բռնել էր սարքերից մեկը։